ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Նաիրա Զոհրաբյանը չի տեսել ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը

Նաիրա Զոհրաբյանը չի տեսել ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը
14.05.2014 | 17:22

«Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. բացահայտելով այլընտրանքը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ, ինքը, չնայած գործադրած ջանքերին, այդպես էլ չի կարողացել ո՛չ ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուներից, ո՛չ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեից ձեռք բերել ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը, կամ գոնե նրա քաղաքական բաղադրիչը: Խոսելով անվտանգության մասին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Եվրամիությունը երբեք չի հայտարարել ՀՀ-ին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին, ավելին՝ խուսափել է այդ մասին դիրքորոշում հայտնելուց:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Եվրամիության մեր գործընկերները ոչ մի կերպ աքցանով չեն կարողանում Հայաստանի իշխանություններից պոկել այն օրակարգը, որը հիմք է դառնալու հարաբերությունները շարունակելու համար: Նա հիշեցրեց, որ ՀՀ իշխանությունները հանդես են եկել միայն դեկլարատիվ հայտարարություններով:
Ըստ նրա՝ պետք է գնալ ոչ թե շահերի հակադրման, այլ համադրման ճանապարհով:
Ըստ ԵՊՀ-ի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն»-ի տնօրեն Արթուր Ղազինյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի եվրաասոցացումը տապալվեց ռուս-թուրքական համատեղ ջանքերով, որին անկարող եղան դիմակայելու ամերիկյան և եվրոպական մեր գործընկերները:
Արթուր Ղազինյանը կատակով նկատեց, թե ինչո՞ւ է ԱԺ-ում պահպանվել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, երբ չկա եվրաինտեգրում: Նա մտավախություն հայտնեց, որ ՀՀ-ի այսօրվա քաղաքականությունը կարող է հանգեցնել նրա ինքնամեկուսացմանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ